«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Պակիստանում պայթյուններից 90 մարդ է զոհվել

Պակիստանում պայթյուններից 90 մարդ է զոհվել
11.01.2013 | 11:43

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվեթա քաղաքի բիլիարդատանը տեղի ունեցած երկու պայթյուններից մոտ 90 մարդ է մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 120 մարդ վիրավորվել է։ Ռումբերը պայթել են այն շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են շիա մահմեդականներ։
Սունիական «Լաշկար ի Ջանգվի» ծայրահեղական խմբավորումը, որ համարվում է երկրում ամենավտանգավորը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Ոստիկանության սպա Համիդ Շակիլը պատմել է, որ առաջին պայթյունը որոտացել է բիլիարդատան մոտ, երկրորդը՝ 10 րոպե անց, երբ արդեն ժամանել էին փրկարարները, ոստիկաններն ու լրագրողները։ Առաջին փայթյունը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետև որոտացել է ականապատ ավտոմեքենան։

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ